background

Ջերմային Պոմպեր

banner
Եթե ունեք հարցեր

Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին, կցուցաբերեն անհատական և ճիշտ մոտեցում

Ջերմային Պոմպ

Ջերմային պոմպը ջեռուցման և հովացման համակարգ է՝ էլ․ էներգիայով կամ գազով աշխատող սարքերին հավասարազոր։ Բայց ունի մի շարք կարեվոր առավելություններ։ Ջերմային պոմպը ինքը իրենով չի արտադրում ջերմություն այլ տեղափոխում է այն մի տեղից մյուսը, այդ պատճառով էլ կոչվում է պոմպ։

1․ Օգտագործում է միայն էլ․ էներգիա այն ել մի քանի անգամ ավելի քիչ քան էլեկտրական կաթսաները, օդօրակիչները և այլ էլեկտրական տաքացուցիչները։ Ջերմային պոմպի փոխակերպման գործակիցը 3 է (СOP=3)։ Այսինքն սովորական էլեկտրական սարքերը 1 կՎտժ Էլ․ եներգիան փոխակերպում են 1կՎտժ ջերմային էներգիայի, իսկ ջերմային պոմպը 1կՎտժ էլ․ էներգիան 3 կՎտժ ջերմային էներգիայի։ Հետևաբար նույն մակերեսը նույն ջերմաստիճանին հասցնելու համար, անհրաժեշտ կլինի 3 անգամ ավելի քիչ էլ․ էներգիա, իսկ արևային կայան ունենալու դեպքում էլ․ էներգիայի ծախսը ընդհանրապես կզրոյանա։

2․ Անվտանգ են և երկարակյաց։ Սարքում չկան տաքացվող մասեր՝ տեներ, ֆարսունկաներ, շիկացող պարույրներ, չկան միմյանց հետ շբվող և մաշվող դետալներ։ Հիմնական աշխատող մասը դա կոմպրեսորն է որը կարող է տասնամյակներ շարունակ անխափան աշխատել, իսկ խափանվելու դեպքում էլ հնարավոր է փոխել միայն կոմպրեսորը։