Չինացի գիտնականները մշակում են ուղեծրային էլեկտրակայան, որը կհավաքի արեգակնային էներգիան անմիջապես տիեզերքում և այն լազերի միջոցով կփոխանցի Երկիր:
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չունցին քաղաքում արդեն սկսվել է փորձնական բազայի կառուցումը, որը պետք է լազերային ճառագայթ ստանա։
Առաջին, փորձնական էլեկտրակայանը նախատեսվում է ստրատոսֆերա գործարկել մոտակա մի քանի տարիներին՝ 2021-ից 2025 թվականներին։
Նախագիծը վերահսկվում է երկրի Տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի կողմից, որն անցյալ ամիս հաջողությամբ վայրէջք կատարեց Chang’e-4 տիեզերանավը Լուսնի վրա և նախատեսում է իր սեփական տիեզերակայանը գործարկել մինչև 2022 թվականը:
Չինաստանի տիեզերական ծրագրի բյուջեն այս տարվա համար կազմում է 8 միլիարդ դոլար. միայն ԱՄՆ-ն է ավելի շատ ծախսում տիեզերքի հետախուզման վրա (համեմատության համար նշենք, որ Roscosmos-ի բյուջեն ավելի քան վեց անգամ պակաս է):