- Արեգակնային էներգիան՝ էներգիայի միանգամայն անվճար աղբյուր է։ Թեև Արեգակը Երկրից 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, բայց նրա լույսը այդ հեռավորությունը անցնում է ընդամենը 10 րոպեում:
- Արեգակնային էներգիան, որը իրենից ներկայացնում է՝ արեգակնային ջերմություն և լույս, կարող է օգտագործվել բազմաթիվ ժամանակակից տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ֆոտովոլտային կայանները, արևային ջրատաքացուցիչները, արհեստական ֆոտոսինթեզը, արևային ճարտարապետությունը և արևային ջերմային էլեկտրաէներգիան:
- Արևային տեխնոլոգիաները դասակարգվում են ըստ ակտիվ և պասիվ օգտագործման: Ակտիվ արևային տեխնոլոգիաների օրինակներ են ֆոտովոլտային վահանակները և արևային ջերմային կոլեկտորները, որոնք օգտագործում են արևային էներգիա: Պասիվ տեխնոլոգիաները ներառում են սենյակների կառուցում այնպես, որ օդի շրջանառությունը բարելավվի, սենյակի տեղորոշում՝ արևի լույսի արդյունավետ օգտագործման համար և այլն:
- Երկիրը ստանում է 174 Պետավատ (որը Վտ — ի տասը տասնհինգերորդ աստիճանն է) մուտքային արևային ճառագայթում մթնոլորտի վերին հատվածում։ Մոտ 30%-ը արտացոլվում է հետ տիեզերք, իսկ մնացածը կլանում են օվկիանոսները, ամպերը և ցամաքային զանգվածները:
- Ջրի շրջանառությունը արեգակնային ակտիվության կարևոր խթան է։ Երկիրը, օվկիանոսները և մթնոլորտը կլանում են արևի ճառագայթները և տաքանում։ Տաք օդը բարձրանում է օվկիանոսներից՝ առաջացնելով կոնվեկցիա։ Երբ այս օդը բարձրանում է վերև, ջրի գոլորշիների խտացումից առաջանում են ամպեր: Այս ամպերը հանգեցնում են նրան, որ անձրևը, ջուրը վերադարձնում է Երկրի մակերես՝ ավարտելով ջրի ցիկլը: