ՀՏՀ

Հարց-պատասխան արևային ՖՎ համակարգի վերաբերյալ

Օգտագործելով արևի էներգիան՝ մենք կարող ենք անվճար էլեկտրաէներգիա ունենալ՝ խնայելով ամսական կոմունալ վճարներում, միևնույն ժամանակ նվազեցնելով CO2 արտանետումները՝ օգտագործելով մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուր:

ՖՎ-ն ֆոտովոլտային տերմինի հապավումն է, ֆոտովոլտաին տերմինը առաջացել է լույսը (ֆոտոն) էլեկտրականության (վոլտ) վերափոխելու պրոցեսից, որը կոչվում է ֆոտովոլտային էֆեկտ:

1 կՎտ արևային ՖՎ համակարգը ամսական ապահովում է միջինը 6000-7000 դրամ խնայողություն, հետևաբար բաժանելով Ձեր ամսական վճարը էլեկրաէներգիայի համար վերոնշված թվին կարող եք հասկանալ ինչ հզորությամբ կայան է Ձեզ հարկավոր:

1 կՎտ համակարգի համար պահանջվող տարածքը տանիքին կամ հողի վրա կազմում է 12-15մ2:

Դա կախված է, թե ինչ տեսակի համակարգ ունեք:
Հիմնականում գոյություն ունեն արևային ՖՎ համակարգերի երեք տեսակ.
On-grid - համակարգը աշխատում է էլ․ ցանցին կից, և հոսանքի անջատման դեպքում, համակարգը նույնպես անջատվում է:
Off-grid - համակարգը աշխատում է էլ․ ցանցից անկախ ՝ օգտագործելով մարտկոցներ։
Հիբրիդ - համակարգը աշխատում է ինչպես էլ․ ցանցին կից, այնպես էլ առանց դրա:

Բացի ՖՎ վահանակներից այն բաղկացած է նաև ոչ պակաս կարևոր հիմնական բաղադրիչից, որը կոչվում է փոխակերպիկիչ, այն ՖՎ վահանակների կողմից արտադրված հաստատուն էլեկտրաէներգիան փոխակերպում է փոփոխականի և այն մատակարարում ցանցին: