Արևային ֆերմաները կարող են ապաստան դառնալ մեղուների և այլ փոշոտողների համար, եթե պարզ փոփոխություններ կատարվեն, ցույց է տալիս նոր հետազոտությունը:
Փայլուն պանելների դաշտերը կարող են չթվալ վայրի բնության ծաղկման համար ամենահաճելի վայրը: Բայց եթե արևային պարկի տարածքում տնկվեն որոշակի բուսատեսակներ, ապա այդ տարածքները կարողեն դառնալ նոր տուն մեղուների համար:
Մեծ Բրիտանիայի Լանկաստերի համալսարանի գիտնականները տարբեր սցենարներ են ուսումնասիրել՝ պարզելու համար, թե արդյոք կարողեն փրկել մեղուների պոպուլյացիան: Փոշոտողները քանակը Եվրոպայում կտրուկ անկում են ապրում. նրանց թիվը քսաներորդ դարի սկզբից նվազել է 17 տոկոսով:
PhD գիտնական Հոլլի Բլեյդսն ասում է. «Մեր հետազոտությունները առաջին հիմնավոր ապացույցն են տալիս, որ արևային պարկերը կարող են օգտագործվել որպես պահպանման գործիք՝ աջակցելու և խթանելու փոշոտող միջատների պահպանմանը: Եթե դրանք կառավարվեն այնպես, որ ապահովվեն ռեսուրսներ [օրինակ՝ վայրի ծաղիկներ], արևային պարկերը կարող են դառնալ արժեքավոր ապրելավայր մեղուների համար»: