Գերմանական օդատիեզերական կենտրոնի հետազոտության համաձայն՝ եթե արևային մարտկոցներ տեղադրվեն Սահարայում, ապա անապատի 1%-ը բավարար կլինի ամբողջ աշխարհին էլեկտրաէներգիա ապահովելու համար։ Ամեն տարի մարդկությունը օգտագործում է 13 TW էներգիա, իսկ Սահարան կարող է աշխարհին տալ 450 TW էներգիա:
Կար նույնիս նմանատիպ պրոեկտ, որը 2009 թվականին առաջարկել էր Գերմանական Desertec ընկերությունը։
Պրոեկտով նախատեսված էր կառուցել նախնական 100 գեգավատ կայան, որը կարող էր ապահովել հոսանքով ամբողջ Եվրոպային։ Պրոեկտի արժեքը կազմելու էր 400 միլիարդ եվրո։
Սակայն 2012 թվականին պրոեկտը կասեցվեց, հաշվի առնելով քաղաքական մի շարք հանգամանքներ։